Եթե Նեյմարը ստանա «Ոսկե գնդակ», ապա…

Եթե Նեյմարը ստանա «Ոսկե գնդակ», ապա…

Բրազիլական «Սանտոսը» 2 մլն. եվրո կստանա «Բարսելոնայից», եթե թիմի նախկին հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբի կազմում հանդես գալու տարիներին դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի’ կատալոնացիների հետ կնքած պայմանագրում կա կետ, համաձայն որի’ նախկին ակումբը 2 մլն. եվրո լրացուցիչ գումար է ստանալու, եթե Նեյմարը հաղթի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում:

Համաձայնագիրը գործելու է մինչև 2017 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում