Ֆիլիպե Լուիս. Վիլյան` շատ արժեքավոր գնում է «Ատլետիկոյի» համար
11/07/2013 13:55
Կարդացեք նաև
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը լավատեսորեն է նայում առաջիկա մրցաշրջանին, հաղորդում է իսպանական մամուլը:
Բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ թիմը նորից կարող է բարձր արդյունքների հասնել: Բացի այդ, նա համեմատել է թիմի նորեկ Դավիդ Վիլյային ու Ռադամել Ֆալկաոյին, ով տեղափոխվել է «Մոնակո»:
-Վիլյան ու Ֆալկաոն’ տարբեր ոճերի խաղացողներ են: Դավիդը կատարելապես է ազատվում հսկողությունից ու դուրս գալիս ազատ տարածություններ: Ես կարծում եմ, որ Վիլյան շատ արժեքավոր ձեռքբերում է մեզ համար: Դա չեմ ասում’ հաշվի առնելով այն, թե ինչպիսի նշանակություն ունի նա իսպանական ֆուտբոլի համար: Նա շատ է ցանկանում հաղթել ու ընդունակ է գրավել մրցակիցների դարպասը մրցաշրջանում 15-20 անգամ,- ասել է Լուիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում