Մոուրինյո. Շյուռլեն ու վան Գինկելը պատրաստ են խաղալ «Չելսիի» հիմնական կազմում

Մոուրինյո. Շյուռլեն ու վան Գինկելը պատրաստ են խաղալ «Չելսիի» հիմնական կազմում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ հույսեր է կապում թիմի երկու երիտասարդ նորեկների’ կիսապաշտպան Մարկո վան Գինկելի ու հարձակվող Անդրե Շյուռլեի հետ:

-Անդրե Շյուռլեն դեռ շատ երիտասարդ է, բայց նա բավականաչափ փորձ ունի: Նա «Բայերի» առաջատարն էր ու արդեն հանդես է եկել Գերմանիայի հավաքականի կազմում:

Այս ֆուտբոլիստը լիովին պատրաստ է «Չելսիում» ելույթներին ու կուժեղացնի թիմի հարձակվողական ներուժը:

Մարկո վան Գինկելը տարբերվում է Շյուռլեից նրանով, որ ավելի պաշտպանողական ֆուտբոլ է խաղում: Սակայն, նա նույնպես մեծ ներուժ ունի, որը մենք կփորձենք օգտագործել:

Իհարկե, մարտավարական առումով նա դեռ այդքան էլ ուժեղ չէ: Սակայն խաղացողը պայծառ ապագա ունի,- ասել է պորտուգալացի մասնագետը «Չելսիի» պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում