Բոատենգ. «Բավարիան» ընդունակ է կրկնել չեմպիոնական հեթ-տրիկը

Բոատենգ. «Բավարիան» ընդունակ է կրկնել չեմպիոնական հեթ-տրիկը

«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը նշել է, որ ակումբն ընդունակ է կրկնել նախորդ մրցաշրջանի մեծ հաջողությունները:

-Ամեն ինչ հնարավոր է, իսկ մեր մոտիվացիայի հետ ամեն ինչ կարգին է: Մենք ընդունակ ենք կրկնել նախորդ տարվա հաջողությունները:

Պարզապես մտաբերեք, թե Չեմպիոնների լիգայի քանի եզրափակիչների ենք մենք մասնակցել վերջին տարիներին: Դա արդեն խոսում է այն մասին, որ մենք ևս մեկ անգամ կարող ենք չեմպիոնական հեթ-տրիկ կատարել:

Ցավալի է, որ Մարիո Գոմեսը լքել է ակումբը, քանի որ նա համարվում է իմ լավագույն ընկերներից մեկը ոչ միայն թիմում, այլև կյանքում,- ասել է Բոատենգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում