Գործակալ. «Բարսելոնան» մինչ օրս պաշտոնական առաջարկ չի կատարել

Գործակալ. «Բարսելոնան» մինչ օրս պաշտոնական առաջարկ չի կատարել

«Ռոմայի» պաշտպան Մարկինյոսի գործակալ Ջուլիանո Բերտոլուչչին հայտարարել է, որ, չնայած բազմապիսի խոսակցություններին, 19-ամյա բրազիլացու տրանսֆերի համար ոչ մի ակումբ մինչ օրս պաշտոնական առաջարկ չի կատարել:

-Դա նորմալ է, որ մի շարք ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով: Սակայն մինչ օրս ակումբներից ոչ ոք, այդ թվում’ «Բարսելոնան», պաշտոնական առաջարկ չեն կատարել: Դա ճիշտ է, որ ես եղել եմ Բարսելոնայում, բայց ոչ վերջերս: Այնտեղ զբաղվել են իմ հաճախորդներից մի քանիսի գործերով,- ասել է գործակալը:

Հիշեցնենք’ Մարկինյոսի գնման գլխավոր թեկնածուներն են «Բարսելոնան» ու «ՊՍԺ»-ն: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Ռոման» պատրաստ է բրազիլացուն բաց թողնել 25 մլն. եվրոյի դիմաց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում