Վիդիչը կմիանա «Ման. Յունայթեդի» ասիական շրջագայությանը

Վիդիչը կմիանա «Ման. Յունայթեդի» ասիական շրջագայությանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը վնասվածքի պատճառով պետք է բաց թողներ մանկունյանյան ակումբի ասիական շրջագայությունը: Սակայն ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել դրան:

Թիմի ավագը չի ընդգրկվել այն 19 խաղացողների ցանկում, ովքեր արդեն մեկնել են Թայլանդ: Սակայն սերբ ֆուտբոլիստը թիմին կմիանա անմիջապես այն բանից հետո, երբ բուժվի նրա ծնկի վնասվածքը, հաղորդում է Անգլիայի չեմպիոնների պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ Պրեմիեր լիգայի 2012/13 թթ. առաջնությունում Վիդիչը մասնակցել է 19 հանդիպման ու խփել 1 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում