Անչելոտիի տրանսֆերային նպատակը Իբրահիմովիչն է
11/07/2013 15:24

Նմանատիպ
«ՊՍԺ»-ից սպորտային տնօրեն Լեոնարդոյի հեռանալուց ու պաշտպան Տիագոյի Սիլվայի’ «Բարսելոնա» հնարավոր տրանսֆերից հետո, փարիզյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան այդտեղ մնում է հարցականի տակ, պնդում է France Football-ը:
Տեղեկացվում է, որ փարիզցիների նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով այժմ գլխավորել է «Ռեալը», ուշադրությամբ հետևում է շվեդ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին: Իսկ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել «Արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք’ նախորդ մրցաշրջանի’ Ֆրանսիայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի հանդիպումներում Իբրահիմովիչը մասնակցել է 43 հանդիպման’ դառնալով 33 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում