Տոտտի. «Ռոմայի» նոր մարզաշապիկն ինձ համար կլինի վերջինը

Տոտտի. «Ռոմայի» նոր մարզաշապիկն ինձ համար կլինի վերջինը

«Ռոմայի» հարձակվող ու երկար տարիների ավագ Ֆրանչեսկո Տոտտին թիմի նոր մարզաշապիկի ներկայացման ժամանակ նշել է, որ առաջիկա մրցաշրջանն իր համար վերջինը կլինի ֆուտբոլիստի կարիերայում:

-Ինձ դուր է գալիս նոր մարզաշապիկը: Ես «Ռոմայի» տարբեր տարիների մարզաշապիկներ ունեմ, սակայն այս մեկն ինձ համար կլինի վերջինը,- ասել է Տոտտին:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ իտալական ֆուտբոլի կենդանի լեգենդը պատրաստ է հռոմեական ակումբի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2016 թվականի հունիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում