Եվրոպա լիգա. «Փյունիկը» շարունակում է պայքարը, «Գանձասարը»` դուրս մնում

Եվրոպա լիգա. «Փյունիկը» շարունակում է պայքարը, «Գանձասարը»` դուրս մնում

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում այսօր իրենց պատասխան հանդիպումներն անցկացրին նաև «Փյունիկն» ու «Գանձասարը»: Հիշեցնենք’ երկու օր առաջ պայքարը լքել էր «Միկան»:

«Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Տետեքսի» հետ: Կողմերի առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Երևանում կայացած մրցավեճը մոտ էր գորլազուրկ ոչ-ոքիով ավարտվելուն, սակայն փյունիկցիները խաղավարտին կարողացան խփել միակ գնդակը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: «Փյունիկը», հաղթելով ընդհանուր 2-1 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ:

«Գանձասարը» մրցակցի հարկի տակ հանդիպեց ղազախական «Ակտոբեին»: Առաջին մրցավեճում վերջինս հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան մրցավեճում էլ գրանցվեց նույնը հաշիվը: Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, երբ 2-րդ ու 35-րդ համապատասխանաբար հաջողության հասան Մարատ Խայրուլինն ու Նարեկ Բեգլարյանը: Այդուհանդերձ, 54-րդ րոպեին ղազախական ակումբը’ Տիմուր Կափաձեի գոլի շնորհիվ, հաշիվը դարձրեց 2-1 ու, հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով, ձեռք բերեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր:

«Փյունիկ» 1-0 «Տետեքս»

Այվազյան (90)

«Ակտոբե» 2-1 «Գանձասար»

Խայրուլին (2), Կափաձե (54) – Բեգլարյան (35)

Հետևեք մեզ նաև Telegram-ում