Դրոգբան 3 մլն կհատկացնի 5 հիվանդանոց կառուցելու համար

Դրոգբան 3 մլն կհատկացնի 5 հիվանդանոց կառուցելու համար

«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբայի բարեգործական ֆոնդը հայտարարել է, որ 3 մլն եվրո է հատկացնելու ֆուտբոլիստի հայրենի Կոդ-դ’Իվուարում 5 հիվանդանոց կառուցելու համար: 

Դա կօգնի պահպանել հիվանդ կանանց ու երեխաների առողջությունը, որոնք տուժել են 2011-ի ռազմական դեպքերից: Այդ ժամանակ կյանքից հեռացավ 3.000 մարդ: 

Հիվանդանոցների կառուցման ընդհանուր արժեքը կկազմի 3.8 մլն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում