Լապորտա. Գվարդիոլան արժանի է «բարսելոնիզմի» շնորհակալությանը
12/07/2013 13:15

Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժուան Լապորտան նշել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ կարևոր դեր է խաղացել ակումբի պատմության մեջ, հաղորդում է իսպանական մամուլը:
Կատալոնական ակումբի ղեկին «Բավարիան» ներկայումս գլխավորող մասնագետը մեկ անգամ չէ հաջողության հասել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մրցաշարերում:
-Գվարդիոլան արժանի է շնորհակալության ողջ «բարսելոնիզմի» կողմից’ հիանալի աշխատանքի համար, որը նա կատարել է թիմի ղեկին: Պեպն արժանի է դրան իր ազնվության ու այն արժեքների համար, որոնք ներդրել է ակումբում,- ասել է Լապորտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում