«Ռեալը» կպայքարի Բեյլի համար մինչև պատուհանի վերջին օրը

«Ռեալը» կպայքարի Բեյլի համար մինչև պատուհանի վերջին օրը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարավել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնելու մտքից, հաղորդում է անգլիական մամուլը:

Աղբյուրը, ով «Արքայական» ակումբի ղեկավար անդամներից մեկն է ու ում անունը չի հրապարակվում, ասել է. «Մենք պայքարելու ենք Բեյլի համար ու եթե հարկ լինի, կանենք դա մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Մենք այդ ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ հեռանկարներ ունենք: Եթե նախկինում մենք կարողացել ենք գնել Զիդանին, Բեքհեմին ու Ռոնալդուին, ապա կարող ենք ձեռք բերել նաև Բեյլին»:

Այս հայտարարությունը հակասում է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերին, ով ավելի վաղ նշել էր’ չի փորձում գնել Բեյլին, որպեսզի չփչացնի հարաբերությունները «Տոտենհեմի» ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում