«Բարսելոնայի» փոխնախագահը պատասխանել է Գվարդիոլայի քննադատությանը

«Բարսելոնայի» փոխնախագահը պատասխանել է Գվարդիոլայի քննադատությանը

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները արձագանքել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հայտարարությանը, ով նշել էր, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը փորձել է օգտագործել Տիտո Վիլանովայի հիվանդությունը’ իրեն թիմ վերադարձնելու համար:

-Մենք երբեք չենք փորձել օգտվել Տիտոյի հիվանդությունից,- ասել է Կարդոները:

Հիշեցնենք’ կատալոնացիների ներկայիս գլխավոր մարզիչ Վիլանովան անցյալ ձմեռ Նյու-Յորքում վերականգնվում էր քաղցկեղի վիրահատությունից հետո: Գվարդիոլան էլ, իր հերթին, իր հանգիստն էր անցկացնում ամերիկյան այդ քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում