Մոուրինյո. Ինձ դուր է գալիս Ռունին
12/07/2013 14:43

Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին:
-Ռունին’ խաղացող է, ով ինձ շատ է դուր գալիս: Սակայն ես չեմ կարող ասել ավելին:
Ինձ դուր է գալիս, որ նա շատ արագ է ու կենտրոնացած մրցակցի դարպասի վրա, սակայն Ուեյնը «Յունայթեդի» խաղացող է,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է գնել Ռունիին 20 մլն. ֆունտի դիմաց: Նաև նշվում էր, որ երկու ակումբների ներկայացուցիչները բանակցություններ են վարել այս առիթով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում