Կովալչուկի մայրը խոսել է որդու խնդիրների մասին

Կովալչուկի մայրը խոսել է որդու խնդիրների մասին

Ռուս հոկեյիստ Իլյա Կովալչուկի մայրը՝ Լյուբով Նիկոլաեվնան, պատմել է, որ իր որդին դեռ հունվարին ցանկանում էր մնալ «ՍԿԱ»-ում, սակայն որոշեց վերադառնալ և քաղաքավարի կերպով բաժանվել «Նյու Ջերսիից»: Նա նաև հաստատել է, որ «Նյու Ջերսիում» Իլյան խնդիրներ է ունեցել՝ կապված աշխատավարձի հետ: Աշխատավարձի 20 %-ը նա չի ստացել, իսկ 50 %-ը գանձվել է պետական հարկերի համար:

-Փաստաթղթերով տարեկան ստանում ես 10 մլն դոլլար, բայց իրականում՝ 3 մլն դոլլար: Ահա և ժամացույցի սլաքները պտտվեցին Ռուսաստանի կողմը,-ասել է հոկեյիստի մայրը:

Նշենք, որ Կովալչուկը լքել է ԱՀԼ-ն (Հոկեյի ազգային լիգա) և վերադարձել Ռուսաստան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում