Ավելի քան 5.000 երկրպագու կաջակցի Կլիչկոյին

Ավելի քան 5.000 երկրպագու կաջակցի Կլիչկոյին

Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի հետ մարտի ժամանակ առանց աջակցության չի մնա: Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին Մոսկվայում բազմաթիվ ուկրաինացի երկրպագուներ կգան մարտը դիտելու: 

-Մենք արդեն ավելի քան 5700 հայտ ենք ստացել Մոսկվա մեկնելու համար: Ես հաճելիորեն զարմացած եմ այս փաստից: Անցյալ տարի Չառի հետ մարտին 1000 մարդ էր եկել Կլիչկոյին երկրպագելու: Հիմա ռուսական կողմից գնի ու տոմսերի քանակի մասին ինֆորմացիայի ենք սպասում,-ասել է Կլիչկոների ֆան-ակումբի ղեկավար Ալեքսյեևը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում