Չեխ. Չգիտեմ` նոր մրցաշրջանում հիմանական մարտահրավերը ո՞րը կլինի
13/07/2013 11:35

Նմանատիպ
«Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը խոսել է նոր մրցաշրջանի իր սպասելիքներից: Լոնդոնի ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 17-ին, «Հալլ Սիթիի» դեմ.
-Դժվար է ասել, թե գալիք մրցաշրջանում հիմնական մարտահրավերը որը կլինի: Մյուս թիմերը հիանալի խաղացողներ ունեն, բացի այդ նաև կարողացել են թարմացնել կազմը: Բացի այդ փոխվել են նաև մարզիչները, իսկ սա նշանակում է թարմ մոտեցում, նոր սկզբունքներ:
Բարդ է որևէ բան ասելն այս առիթով, կանխատեսելը: Դրա համար էլ մեր անունից կասեմ միայն, որ կաշխատենք մեր հնարավորություններն առավելագույնս օգտագործել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում