Վենգեր. Իմ սիրտն «Արսենալի» հետ է, մտադիր եմ հետագայում էլ մնալ այստեղ
13/07/2013 11:48

Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է «ՊՍԺ» տեղափոխման մասին ինֆորմացիան.
-Ինձ «ՊՍԺ»-ի հետ կապում են միայն նրա համար, քանի որ ես ֆրանսիացի եմ ու ճանաչում եմ ակումբի սեփականատիրոջը: Բայց եթե ամեն բան լիներ այնպես, ինչպես գրում է մամուլը, ես արդեն այնտեղ կլինեի:
Իմ սիրտը «Արսենալի» հետ է, և ես մտադիր եմ հետագայում էլ մնալ այստեղ: Մենք արդեն այս թեմայով խոսել ենք ղեկավարության հետ: Ամեն ինչ լավ է անցել: Խնդիրներ չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում