Նյանգ. «Միլանը» «Յուվենտուսից» ուժեղ է
13/07/2013 12:36

Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Մ’Բայե Նյանգը հայտարարել է գալիք մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում իր թիմի չեմպիոնական ձգտումների մասին.
-Այս մրցաշրջանում բոլորս մտադիր ենք ավելի ուժեղ լինել մյուս թիմերից: Կարծում եմ, որ «Միլանը» «Յուվենտուսից» ուժեղ է, բայց եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Մենք շատ բանի կարող ենք հասնել:
Ինչ անձամբ ինձ է վերաբերում, հույս ունեմ դեռ երկար մնալ թիմում: Գրեթե վստահ եմ, որ նոր մրցաշրջանը «Միլանում» եմ սկսելու: Ես պետք է կատարեմ աշխատանքս` գոլ խփեմ ու աճեմ որպես ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում