Գուստավո. Նոր մրցաշրջանի հիմնական նպատակը` Աշխարհի առաջնության հաղթանակն է
13/07/2013 12:25

Նմանատիպ
«Բավարիայի» և Բրազիլիայի հաաքականի կենտրոնական պաշտպան Լուիս Գուստավոն նշել է, որ Աշխարհի առաջիկա առաջնությունում ելույթ ունենալուն նրան միայն ակումբում ունեցած հաջողությունները կարող են օգնել.
-Նոր մրցաշրջանի հիմնական նպատակը` Աշխարհի առաջնության հաղթանակն է: Բայց դրա համար անձամբ ես պետք է ջանասիրաբար աշխատեմ ակումբում: Ոչ մի ֆուտբոլիստ պայմանագիր չունի հավաքականի հետ, դրա համար էլ հարկավոր է միշտ լավ ֆուտբոլ ցուցադրել: Հասկանում եմ, որ Կոնֆեդերացիաների գավաթում խաղացած ֆուտբոլիստները Մունդիալին հայտավորվելու ավելի մեծ հնարավորություն ունեն, սակայն որևէ մեկի համար որևէ բան երաշխավորված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում