Ռիբերի. Արել եմ ամեն ինչ, որպեսզի ստանամ «Ոսկե գնդակը»

Ռիբերի. Արել եմ ամեն ինչ, որպեսզի ստանամ «Ոսկե գնդակը»

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի զարմանա, եթե իրեն ճանաչեն 2013 թվականի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է գերմանական մամուլը: Ֆրանսիայի հավաքականի խաղացողը նշել է, որ արժանի է «Ոսկե գնդակին»:

-Ինձ թվում է’ արել եմ ամեն ինչ, որպեսզի դառնամ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: «Բավարիայի» կազմում անցկացրել եմ հիանալի մրցաշրջան: Ես այս մրցանակը կստանամ հիմա, կամ երբեք: Ճիշտ է, ես դեռ կարող եմ առաջընթաց գրանցել իմ խաղում,- ասել է Ռիբերին:

Հիշեցնենք’ վերջին չորս տարիներին այդ մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում