«ՊՍԺ»-ն հերթական աստղային նորեկին կարող է ներկայացնել հուլիսի 15-ին

«ՊՍԺ»-ն հերթական աստղային նորեկին կարող է ներկայացնել հուլիսի 15-ին

«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ դառնալ արդեն երկուշաբթի’ հուլիսի 15-ին: Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, ուրուգվայցին կիրակի օրը կժամանի Փարիզ ու բանակցություններ կվարի մայրաքաղաքային ակումբի ղեկավարության հետ, իսկ երկուշաբթի կհանդիպի «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ: Այդ հանդիպումով էլ կարող է ձևակերպվել խաղացողի’ ֆրանսիական ակումբ տեղափոխությունը:

Հիշեցնենք’ նեապոլյան ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը Կավանիին մտածելու ժամանակ է տվել մինչև հուլիսի 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում