Տիագո. Ցանկանում եմ խաղալ «Բավարիայում»

Տիագո. Ցանկանում եմ խաղալ «Բավարիայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հաստատել է «Բավարիայում» խաղալու իր ցանկությունը:

Կատալոնացիների 22-ամյա ֆուտբոլիստը, ով վերջերս դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, գտնվում է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ուշադրության կենտրոնում:

Իսպանացի մասնագետն անձամբ հաստատել է, որ խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել Ալկանտարային, ով «Բարսայի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման ու խփել 2 գնդակ:

Վերջապես, իսպանական մամուլը կարողացել է կորզել Տիագոյի կարծիքը այս առիթով. «Ես ցանկանում եմ խաղալ «Բավարիայում»: Հուսով եմ’ այդ տրանսֆերը կկայանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում