Կապելլո. Ցանկանում եմ ապագայում էլ աշխատել Ռուսաստանում

Կապելլո. Ցանկանում եմ ապագայում էլ աշխատել Ռուսաստանում

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն նշել է, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում լքել իր ներկայիս պաշտոնը: Հիշեցնենք’ մասնագետը որոշ ժամանակ առաջ մոտ էր ֆրանսիական «ՊՍԺ»-ն գլխավորելուն, երբ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել Կառլո Անչելոտիի’ «Ռեալ» տեղափոխվելուց հետո:

-Գիտեք’ երբ այս մասնագիտության մեջ արդեն հասնում ես որոշակի մակարդակի, քեզ վրա ուշադրություն են դարձնում ակումբներն ու հավաքականները: Դա նորմալ է: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ լիովին երջանիկ եմ Ռուսաստանում: Ինձ դուր է գալիս աշխատանքն այստեղ: Ցանկանում եմ այստեղ աշխատել նաև ապագայում,- ասել է Կապելլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում