«Բարսելոնայի» փոխնախագահ. Գվարդիոլայի խոսքերը մեծ նշանակություն չունեն

«Բարսելոնայի» փոխնախագահ. Գվարդիոլայի խոսքերը մեծ նշանակություն չունեն

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները մեկնաբանել է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի այն խոսքերը, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը փորձել է օգտագործել Տիտո Վիլանովայի հիվանդությունը’ իրեն վերադարձնելու համար:

-Ճիշտն ասած, ես շատ զարմացած եմ: Կարծում եմ’ այդ խոսքերին պետք է որոշակի բացատրություն հետևի, քանի որ նրա ու Սանդրո Ռոսելի հարաբերությունները միշտ ջերմ են եղել:

Մենք չենք օգտագործել Տիտոյի հիվանդությունը, որպեսզի հրավիրենք Պեպին: Ամեն ոք, ով այդպիսի բան կաներ, վատ մարդ է:

Կարծում եմ’ Գվարդիոլան սխալ տեղեկություններ է ունեցել: Կխոսեմ նախագահի հետ, որպեսզի հստակեցնենք որոշ բաներ: Հնարավոր է, Գվարդիոլան պետք է խոսի Ռոսելի հետ:

Ի վերջո, չպետք է այդ խոսքերին մեծ նշանակություն տալ: «Բարսելոնան» կենտրոնացած է ներկայի վրա,- ասել է Կարդոները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում