Իլիյարամենդի. «Ռեալ» տեղափոխությունը` եզակի շանս է ինձ համար

Իլիյարամենդի. «Ռեալ» տեղափոխությունը` եզակի շանս է ինձ համար

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ասյեր Իլիյարամենդին մեկնաբանել է «Արքայական» ակումբ իր տեղափոխությունը:

-Ես արձակուրդում էի, երբ իմացա «Ռեալի» հետաքրքրության մասին: Խոսեցի այդ մասին ընտանիքիս հետ ու որոշեցի, որ սա եզակի հնարավորություն է ինձ համար:

Ես երկար մտածեցի, քանի որ «Ռեալ Սոսյեդադը» ինձ ամեն ինչ է տվել ֆուտբոլում, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Ես այնտեղ եմ եկել երեխա, իսկ հեռացել’ որպես տղամարդ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը այն ամենի համար, ինչ արել են ինձ համար: Կարծում եմ’ ակումբի հետ ապագայում ամեն ինչ լավ կլինի,- ասել է Իլիյարամենդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում