Տիագոյի տրանսֆերին միջամտել է Գվարդիոլայի եղբայրը

Տիագոյի տրանսֆերին միջամտել է Գվարդիոլայի եղբայրը

Գերմանական մամուլը շարունակում է վստահորեն խոսել «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի’ «Բավարիա» տեղափոխության մասին: Այդ երկրի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները միաձայն տեղեկացնում են, որ մյունխենյան ակումբը առավելություն ունի նրա համար բանակցություններում, քանի որ Ալկանտարայի գործակալը Գերմանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի եղբայրն է’ Պերե Գվարդիոլան:

Մի քանի օր առաջ կիսապաշտպանը մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն հիմա ամեն ինչ այլ է: Այժմ ամեն ինչ գնում է նրան, որ Տիագոն կդառնա Գվարդիոլայի ու կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի կոնֆլիկտի հերթական խթանը, քանի որ պաշտոնյան չի ցանկանում բաց թողնել իր «աստղին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում