Ադան. Չգիտեմ` ինչու՞ հանկարծ Մոուրինյոն կորցրեց վստահությունն իմ հանդեպ
Կարդացեք նաև
Դեռևս «Ռեալի» դարպասապահ Անտոնիո Ադանը հայտարարել է, որ վիրավորված չէ Ժոզե Մոուրինյոյից’ իրեն թիմի երրորդ դարպասապահ դարձնելու համար: Հաղորդում է As-ը: Պարբերականին տված հարցազրույցում Ադանն ասել է.
-Ես վիրավորված չեմ Մոուրինյոյից: Նման բաներ ֆուտբոլում պատահում են: Ձգտում էի մարզումների ժամանակ առավելագույս աշխատել և անել ակումբի համար այն ամենն, ինչն իմ ուժերի սահմաններում է, բայց ակումբը որոշեց նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքել:
Մարզչի աշխատանքն է ամեն անգամ ընտրել թիմի կազմը, իսկ ինձ մնում էր շարունակել աշխատել և ընդունել նրա որոշումները: Չգիտեմ, թե ինչու Մոուրինյոն հանկարծ կորցրեց իմ հանդեպ վստահությունը, բայց ես նրան չեմ մեղադրում և հարգում եմ նրա որոշումը:
Կարող եմ վստահաբար ասել, որ Կասիլյասը և Դիեգո Լոպեսն իմ ընկերներն են: Մենք ծանոթ ենք դեռևս երիտասարդական թիմում հանդես գալու տարիներից: Այնպես որ, ինչպիսին էլ լինեն մարզչական որոշումները, դրանք չեն փոխի մեր հարաբերությունները:
Ցանկանում եմ տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կանոնավոր կխաղամ, բայց դեռ պայմանագրով կապված եմ «Ռեալի» հետ և կսպասեմ մինչև հետաքրքիր առաջարկ ստանալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում