Ձանետի. Վնասվածքը մեծացրեց ֆուտբոլ խաղալու իմ ցանկությունը
13/07/2013 18:49

Նմանատիպ
«Ինտերի» պաշտպան Խավիեր Ձանետին հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ կապաքինվի և կվերադառնա խաղադաշտ:
-Վնասվածքը միայն մեծացրեց ֆուտբոլ խաղալու իմ ցանկությունը: Հույս ունեմ, որ ապաքինումը հնարավորինս արագ կընթանա և շուտով ես խաղադաշտ կվերադառնամ: Հենց դա եմ ամենաշատը ցանկանում այս պահին:
Իսկ ապագայում ցանկություն ունեմ լինելու «Ինտերի» մարզչական անձնակազմում,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում