Նեյմարն ու Ռոնալդուն առաջին անգամ կմրցեն սեպտեմբերի 10-ին

Նեյմարն ու Ռոնալդուն առաջին անգամ կմրցեն սեպտեմբերի 10-ին

Relevent Sports-ը և «Նյու Ինգլանդ Ռեվոլոյուշնը»(New England Revolution) տեղեկացնում են, որ Բրազիլիայի և Պորտուգալիայի ազգային հավաքակաները սեպտեմբերի 10-ին ընկերական հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ում: Սա հավաքականների առաջին հանդիպումը կլինի ԱՄՆ-ում:

-Մենք շատ ուրախ ենք, որ այս հանդիպումը կայանալու է Բոստոնում: Այս երկու հավաքականներում խաղում են աշխարհի լավագույն խաղացողներից շատերը, և կասկած չկա, որ այս հանդիպումը սպասված է ֆուտբոլասերների համար,-նշել է Relevent Sports-ի գլխավոր տնօրեն Չարլի Ստիլլիտանոն:

Այս հանդիպումը առաջինը կլինի Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականների առաջատար խաղացողներ Նեյմարի և Կրիշտիանու Ռոնալդուի համար: Վերջիններս, իհարկե, դեռ կհասցնեն հանդիպել նաև Էլ-կլասսիկոներում:

Հավելենք, որ այս հավաքականների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2010թ Աշխարհի առաջնության ժամանակ.  խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում