Սպորտային լուսանկար-շեդևրները

Սպորտային լուսանկար-շեդևրները

Օրեցօր սպորտային լրագրությունում հայտնվում են բազմաթիվ լուսանկարներ՝ արձանագրելով հաղթական պահեր, մարզիկների հիասթափություններ… Դրանց շարքում են այնպիսինները, որոնք տարիներ ընթացքում պատմության գիրկն են անցնում, սակայն չեն կորցնում իրենց փայլը: 

1965թ. մայիսի 25՝ Մուհամմեդ Ալի-Սոննի Լիստոն մենամարտի 00:02:12-ին (2 րոպե և 12 վայրկյան) Ալին նոկդաունի է ենթարկում մրցակցին և նվաճում ծանրքաշային կարգի չեմպիոնական գոտին: Լուսանկարը՝ Նեյլ Լիֆերի:

Արգենտինա-Անգլիա հանդիպման 51-րդ րոպեին Դիեգո Մարադոնան մեկ ձեռքով գոլ է խփում: Ֆուտբոլային գոլերի պատմության մեջ այս հարվածը հայտնի է «Աստծո ձեռք» անվանումով: Լուսանկարը՝ Դանիել Մոտցի:

1970թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկու լեգենդար ավագներ Պելեն և Բոբբի Մուրը փոխանակվում են մարզաշապիկներով:

ԱՄՆ-ի՝ 200 մետր վազքի երկու մեդալակիրներ Տոմմի Սմիթը և Ջոն Կարլոսը բռունցքները վերև են բարձրացնում՝ ի նշան 1968թ Օլիմպիական խաղերում իրավունքների հավասարության: Լուսանկարը՝ Նեյլ Լիֆերի:

2012 թ օգոստոսի 10, Լոնդոն. Լողորդուհին ցատկում է ջրից: Լուսանկարը՝ Վեյ Wei Չժենի:

2002 թ. Մայք Թայսոնն իր երկամսյա որդու հետ’ Լեննոկս Լուիսին պարտվելուց հետո: Լուսանկարը՝ Նեյլ Լիֆերի:

1997թ. Մայք Թայսոնը կծում է Էվանդեր Հոլիֆիլդի ականջը մենամարտի ժամանակ:

Առաջին մարդը, ով հիմք դրեց մարզադաշտերում նման վարքագծին, այն է՝ մերկ վազքին: Լուսանկարը՝ Դևիդ Քենոնի:

Շանհայ, ջրային սպորտաձևերի 14-րդ առաջնությունը: Լուսանկարիչ՝ Ադամ Պրետտի:

2012թ Օլիմպիական խաղերում վազքի մարաթոնի ժամանակ Քենիայի մարզուհի Պրիսկա Ջեպտուն 5 վայրկյան ուշ է հասնում իր մրցակցուհուց: Լուսանկարը՝ Մայք Պոուելի:

2012թ Լոնդոն Պարաօլիմպիական խաղեր

Տիեզերքի ամենաարագավազ մարդը՝ Ուսեյն Բոլտը, ով ռեկորդ գրանցեց 2008թ Օլիմպիական խաղերի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում