«Արարատ» – ԽՍՀՄ՝ 5:4

«Արարատ» – ԽՍՀՄ՝ 5:4

Այսօր Երեւանի «Միկա» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստների միջեւ ընկերական հանդիպումը: Հանդիպումը նվիրված էր «Արարատի» նախկին պաշտպան Ալբերտ Սարգսյանի 50-ամյակին:

Երեւանի հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին 5:4 հաշվով: «Արարատի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Քոչարյանը, իսկ Բաբկեն Մելիքյանը, Արամ Վարդանյանը եւ Ալբերտ Սարգսյանն աչքի ընկան մեկական գոլերով: ԽՍՀՄ-ի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Վալերի Նովիկովը, Ալեքսանդր Տարխանովը, Սումարովը եւ Լեւչեւ կրտսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում