Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել «Բորուսսիայի» կազմում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել «Բորուսսիայի» կազմում (տեսանյութ)

Շվեյցարիայում կայացավ «Բուրսասպոր»-«Բորուսսիա Դորտմունդ» ստուգողական խաղը: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փայլեց հենց առաջին խաղակեսում՝ իր ներդրումն ունենալով երկու գոլերում: Մխիթարյանը հանդիպման 13-րդ րոպեին օգնեց Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ 45-րդ րոպեին՝ Օբամեյանգին: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը երկրորդ խաղակեսին փոխարինվեց:

Երկրորդ խաղակեսում գոլերով աչքի ընկան Ռոյսը, ապա հակառակորդ թիմից Ազիզը դարձավ ինքնագոլի հեղինակ: 89-րդ րոպեին թուրքական ակումբին հաջողվեց հաշիվը դարձնել 1:4:


 


Հետևեք մեզ նաև Telegram-ում