«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Բուրսասպորին»

«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Բուրսասպորին»

Ավարտվեց «Բուրսասպոր»-«Բորուսսիա Դորտմունդ» ստուգողական խաղը: Գերմանական ակումբը 1:4 հաշվով ջախջախեց թուրքական «Բուրսասպորին»: Առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ գոլի հեղինակներ դարձան նախ Ռոբերտ Լևանդովսկին, ապա Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսում գոլերով աչքի ընկան Ռոյսը, ապա հակառակորդ թիմից Ազիզը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: 89-րդ րոպեին թուրքական ակումբին հաջողվում է հաշիվը դարձնել 1:4:

Հետևեք մեզ նաև Telegram-ում