Կական վերադարձել է Մադրիդ, բայց ապագայի մասին չի շտապում խոսել
14/07/2013 17:30

Նմանատիպ
Իսպանական As պարբերականը գրում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Կական այսօր առավոտյան Բրազիլիայից վերադարձել է Մադրիդ: Ֆուտբոլիստը, սակայն, օդանավակայանում հրաժարվել է պատասխանել իր ապագային վերաբերող հարցերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Կական կմնա «Ռեալում», իսկ անձամբ բրազիլացին կանոնավոր խաղաժամանակ է ցանկանում ստանալ և իր ապագայի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ չի շտապում անել:
Հավելենք, որ «Ռեալի» մարզումները վերսկսում են վաղվանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում