Մոյես. Միայն լավագույններին ենք փնտրում
14/07/2013 19:33

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ ակումբը բավականին գումար ունի նոր ձեռքբերումներ անելու համար:
-Մենք միայն լավագույն ֆուտբոլիստներին ենք փնտրում: Դեռ անուններ չեմ նշի, սակայն փորձում ենք ուժեղացնել միանգամից մի քանի դիրք: Մենք այն ակումբն ենք, որը միշտ զարգանալու կարիք ունի: Ամեն ինչ անում ենք համոզվելու համար, որ յուրաքանչյուր տրանսֆեր ճիշտ լինի ակումբի համար: Նոր ձեռքբերումների համար ակումբը գումար ունի,-Մոյեսի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը: