Կլիչկո. Հույս ունեմ ու հավատում եմ, որ Պովետկինը ցանկանում է կռվել ինձ հետ
14/07/2013 20:50

Նմանատիպ
Գերծանրքաշային կարգում Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն խոսել է WBA չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի մասին ու խորհուրդ տվել առաջին հերթին ինքն իրեն լսել.
-Երբ խոսքը վերաբերում է Պովետկինին` որևէ մեկը չգիտի, թե ինչպես կդասավորվեն իրաարձությունները: Նախկինում 2 անգամ համաձայնության ենք եկել, մեր թիմերը երկու անգամ որոշել էին մարտի օրը, սակայն Պովետկինը խուսափեց: Հույս ունեմ ու հավատում եմ, որ նա ցանկանում է կռվել ինձ հետ: Գիտեմ, որ հաճախ նա կողմնակի անձանց է լսում: Հուսով եմ, որ հիմա նրան ասում են, որ մենամարտի ինձ հետ:
Հիշեցնենք, որ Կլիչկո-Պովետկին մարտը նախատեսվում է հոկտեմբերի 5-ին անցկացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում