Սուարեսը կտրուկ է խոսել «Լիվերպուլից» հեռանալու մասին

Նմանատիպ
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է լքել մերսիսայդյան ակումբը:
-Եթե ես կարիերայի շարունակության արժանապատիվ առաջարկ ստանամ, ապա այն ուշադրությամբ կքննարկեմ: Որոշ ակումբներ դիմել են ինձ, և ես հանձնարարել եմ իմ գործակալին’ զբաղվել այդ հարցերով:
Ես միշտ ցանկանում եմ առաջադիմել, ինչի համար էլ «Այաքսից» տեղափոխվեցի «Լիվերպուլ»: Բայց թիմը պետք է պայքարի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար ու երբ դա չի ստացվում, խաղացողների համար հոգեբանական լուրջ հարված է լինում:
Դժվար է ամեն շաբաթ դիտել Պրեմիեր լիգան ու հասկանալ, որ այդ լիգան հաղթելու հնարավորություններ չունես:
Բացի այդ, անգլիական մամուլը չի հասկանում ինձ: Իվանովիչի ու Էվրայի հետ կապված միջադեպերը նույնպես խաղացողին իրենց դերը: Եթե այդպես չլիներ, ես կդառնայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ,- ասել է Սուարեսը:
Ընդգծենք’ «Լիվերպուլի» ղեկավարությունն ավելի վաղ նշում էր, որ ուրուգվայցի հարձակվողը չի վաճառվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում