Կրոյֆ. Տիագոյի` «Բավարիա» տեղափոխվելու որոշումը լիովին ճիշտ է

Կրոյֆ. Տիագոյի` «Բավարիա» տեղափոխվելու որոշումը լիովին ճիշտ է

«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆը կարծում է, որ «Բավարիայի» արդեն ներկայիս ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան ճիշտ որոշում է կայացրել’ տեղափոխվելով մյունխենյան ակումբ:

-Ես աջակցում եմ Տիագո Ալկանտարային ու «Բարսելոնան» լքելու նրա որոշումը: Առաջին հերթին, նա պրֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ամուր նստած էր կատալոնական թիմի պահեստայինների նստարանին: Նրան հարկավոր է խաղալ, այլապես կարիերան կարող է դեպի անկում ընթանալ: Այժմ’ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակից հետո, ակումբը փոխելու ճիշտ ժամանակն էր,- ասել է լեգենդար հոլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում