«Բարսելոնան» հաջորդ շաբաթ ձեռք կբերի նոր պաշտպանի
14/07/2013 22:43

Նմանատիպ
«Բարսելոնան» մինչև հաջորդ շաբաթվա վերջ պայմանագիր կստորագրի նոր կենտրոնական պաշտպանի հետ, հաղորդում է Sport.es-ը’ հղում անելով կատալոնական ակումբին մոտ կանգնած իր աղբյուրին:
Ըստ վերջինիս խոսքերի’ կատալոնացիներն այս պահին դիտարկում են երեք թեկնածուների. Տիագո Սիլվային, Դավիդ Լուիզին ու մեկ խաղացողի, ում անունը հաճախ չի կապվել Իսպանիայի չեմպիոնի կազմ տեղափոխության հետ: Ակումբն ամեն ինչ անելու է, որպեսզի գործարքն ավարտին հասցնի մինչև հաջորդ շաբաթվա վերջ: Երեք թեկնածուների հետ բանակցություններն էլ ընթացքի մեջ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում