«Կուբան» – «Ռուբին»` 1-1. Արազ Օզբիլիսը փայլուն գոլով փրկեց թիմին պարտությունից (տեսանյութ)
14/07/2013 22:53

Նմանատիպ
Մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր առաջնությունը, ու Կրասնոդարի «Կուբանը» առաջին տուրում մրցել է Կազանի «Ռուբինի» հետ:
Կարևոր իրադարձությունները տեղի են ունեցել երկրորդ խաղակեսում: 71-րդ րոպեին Ռոման Երեմենկոն հյուրերին հաշվի մեջ առաջ է մղել, սակայն ընդամենը 3 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, իր թիմին փրկել է պարտությունից:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր ու մասնակցել է հանդիպմանը մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը:
«Կուբան» 1-1 «Ռուբին»
Օզբիլիս (74) – Երեմենկո (71)
Հետևեք մեզ նաև Telegram-ում