Ֆալկաոյի գոլը «Մոնակոյին» չի փրկել պարտությունից

Ֆալկաոյի գոլը «Մոնակոյին» չի փրկել պարտությունից

«Մոնակոն» ընկերական հանդիպում է անցկացրել Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ ու պարտվել 2-3 հաշվով: Գերմանական ակումբից դուբլ է ձևակերպել Շտեֆան Ռայզինգերը, մեկ անգամ աչքի է ընկել Գերիտ Վեգկամպը: Մոնեգասկեցիներից հաջողության են հասել երկու նորեկները’ Խամես Ռոդրիգեսն ու Ռադամել Ֆալկաոն:

«Ֆորտունա» 3-2 «Մոնակո»

Ռայզինգեր (22, 53), Վեգկամպ (44) – Ռոդրիգես (56), Ֆալկաո (82)

Նշենք’ «Ֆորտունան» գերմանական Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է նախավերջին հորիզոնականը, իսկ «Մոնակոն» իր ուժեղությամբ առաջինն է եղել ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում