Նեստա. Իտալիայի առաջնության վարկանիշն իջնում է

Նեստա. Իտալիայի առաջնության վարկանիշն իջնում է

«Միլանի» ու Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան կարծում է, որ Ա Սերիան կորցնում է իր նշանակությունը Եվրոպայի մյուս լիգաների կողքին.

-Հիմա իտալական ակումբները չունեն բավարար գումար, որ լավագույն ֆուտբոլիստներին արգելեն գնալ Իսպանիա, Անգլիա, Գերմանիա: Իտալիայի առաջնության վարկանիշն աստիճանաբար իջնում է: Խոստովանում եմ` ապշեցի, երբ իմացա, որ «Յուվենտուսը» գնել է Տևեսին: Չէի կարծում, որ նա կգա Ա Սերիա,-ասել է Նեստան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում