Սթիվեն Ջերարդ. Եվս 2 տարի «Լիվերպուլում»
15/07/2013 11:42

Նմանատիպ
«Լիվերպուլի» 33-ամյա ավագ Սթիվեն Ջերարդը համաձայնել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Հաղորդում է բրիտանական մամուլը:
Ֆուտբոլիստի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս նախորդ տարվա վերջին և հիմա կողմերը եկել են ընդհանուր հայտարարի: Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2015 թվականը: Նախատեսվում է, որ փորձառու ֆուտբոլիստը նոր պայմանագիրը կստորագրի այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Ջերարդը 14 տարի է, ինչ հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում