Պերես. «Ռեալը» շատ ուժեղ ֆուտբոլիստ հետ է բանակցում, ում անունը չեմ տա
15/07/2013 13:15
Կարդացեք նաև
Մադրիդի «Ռեալը» պատրաստում է հերթական աղմկահարույց տրանսֆերը, հաղորդում է իսպանական մամուլը: Այս մասին հայտարարել է «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Սակայն վերջինս չի հրապարակել այն ֆուտբոլիստի անունը, ում հետ բանակցում է ակումբը:
-Մենք երիտասարդ թիմ ենք ստեղծում, որը, վստահ եմ, լավ խաղ է ցուցադրելու: Այն շատ մրցունակ է լինելու: Մենք այժմ բանակցություններ ենք վարում մեկ շատ ուժեղ ֆուտբոլիստի հետ: Սակայն չեմ ցանկանում տալ նրա անունը; Դուք հասկանում եմ’ որն է իմ այդպիսի դիրքորոշման պատճառը,- ասել է Պերեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում