Գալիանի. Շատ հավանական է` Հոնդա գա «Միլան» հունվարին
15/07/2013 13:24

Նմանատիպ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է ակումբի տրանսֆերային նախագծերի մասին’ անդրադառնալով «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդային:
-Լյայիչի տրանսֆերի կայանալու հավանականությունը փոքր է: Մենք այդ դիրքում ունենք Ռոբինյոյին, ու նա մնում է ակումբում:
Ես բրազիլացու թեմայով խոսել եմ Ալեգրիի հետ: Նա ինձ ասաց, որ Ռոբինյոն հիանալի մարզավիճակում է, լավ է աշխատում մարզումների ժամանակ ու նոր մրցաշրջանին մոտենում է հնարավոր լավագույն վիճակում:
Ինչ վերաբերում է Հոնդային, ապա շատ հավանական է, որ նա «Միլանի» խաղացող դառնա հունվարին: Հնարավո՞ր է այդ տրանսֆերը կայանա ավելի վաղ. դա քիչ հավանական է, սակայն այդպիսի զարգացման հնարավորությունը չեմ կարող բացառել,- ասել է Գալիանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում