Սիլվայի գործակալ. Տիագոն պետք է հետևի «ՊՍԺ»-ի հետ պայմանագրին
15/07/2013 13:33

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի գործակալ Պաուլո Տոնյետոն հերքել է իր հաճախորդի’ ֆրանսիական ակումբից հեռանալու մասին լուրերը:
-Տիագոն համարվում է «ՊՍԺ»-ի խաղացող, նա պայմանագիր ունի, ու պետք է հետևի դրան:
Այո, այսօր խոսակցություններ են պտտվում նրա հեռանալու մասին: Բայց այդպես էր նաև նախորդ տարի: Տիագոն’ «ՊՍԺ»-ի ավագն է, ու նա պետք է ավարտին հասցնի այդ ակումբի հետ կնքած համաձայնագիրը,- ասել է գործակալը:
Հիշեցնենք’ բրազիլացին փարիզյան ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր’ տարեկան 7,5 մլն. եվրո աշխատավարձով: Նրան գնելու մեծ ցանկություն ունի «Բարսելոնան», որը Սիլվայի համար պատրաստ է վճարել 32 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում