Կավանին այսօր բուժզննում կանցնի «ՊՍԺ»-ում
15/07/2013 13:51

Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին այսօր ժամանել է Փարիզ, որտեղ բժշկական հետազոտություն կանցնի, պնդում է Sky Italia-ն:
26-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցնի անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, ինչից հետո «ՊՍԺ»-ի կկնքի հինգ տարվա պայմանագիր’ տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձով:
Վաղը Կավանին հանդիպում կունենա փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ:
Հաշվի առնելով նաև բոնուսները’ ուրուգվայցի խաղացողի տրանսֆերը կգնահատվի 64 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում