Խեդիրա. «Ռեալը» որս է սկսում «Բավարիայի» դեմ

Խեդիրա. «Ռեալը» որս է սկսում «Բավարիայի» դեմ

«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան մարտահրավեր է նետում «Բավարիային» Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկությունում:

-Նրանք («Բավարիան» – խմբ.) պետք է իմանան ու հասկանան, որ իրենց մրցակիցները ցանկանում են վերականգնել ուժերի հավասարակշռությունը եվրոպական մրցասպարեզում: Այժմ նրանք որսի առարկա են դարձել:

Ես դեռևս մեծ հուզմունք եմ զգում ու շատ հպարտ եմ խաղալ «Ռեալ Մադրիդում»: Նա, ով հանդես է գալիս այսպիսի ակումբում, պայքարում է տիտղոսների համար, ու վստահ եմ, որ Կառլո Անչելոտիի հետ մենք քայլ առաջ կկատարենք,- ասել է Խեդիրան Welt am Sonntag-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում