«Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից
15/07/2013 14:43

Նմանատիպ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից ու մինչև միջմրցաշրջանի առաջին մարզումը բժշկական հետազոտություն են անցել: Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, այսօր անհրաժեշտ թեստեր են անցել թիմի 15 ֆուտբոլիստներ:
Վաղվանից Տիտո Վիլանովայի թիմն ամեն օր անցկացնելու է երկուական պարապմունք: Մարզումները կսկսվեն ժամը 9:00-ին ու 19:00-ին: Նշվում է, որ օրվա առաջին մարզման այդքան վաղ մեկնարկը պայմանավորված է կեսօրվա շոգից խուսափելու ցանկությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում